Վիրահայոց թեմի բոլոր տաճարներում հոգեհանգստի արարողություն է կատարվել ի հիշատակ 1988-ի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Արարողությունը կատարվել է հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, որը արարողության ավարտին քաջալերման խոսքով դիմել է Թբիլիսիի Սբ. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում հավաքվածներին: Բազմամյա բացակայությունից հետո առաջին անգամ հոգեհանգստյան պաշտոններ են անցկացվել նաեւ թեմի Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղում եւ Մառնեուլիի շրջանի Շահումյան ավանում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ