«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2007-12-27 | #241, 2007-12-28 | #242, 2007-12-29


ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

Նոյեմբերի 20-25-ը պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը Բուենոս Այրեսում (Արգենտինա) ներկա է գտնվել ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային համագումարի, կազմակերպված Տրես դե Ֆեբրերոյի ազգային համալսարանի կողմից, տեղեկացնում է այդ առթիվ հրատարակված դեկտեմբերի 19-ի մամուլի հաղորդագրությունը:

Պլենար նիստում ելույթ ունենալով նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության սոցիալ-տնտեսական պատճառներին եւ հետեւանքներին:

Հաջորդՙ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը նա խոսել է Թուրքիայի նախկին հայկական նահանգներում տիրող ներկա իրավիճակի մասին, նշելով, որ վերջերս իր տիկնոջ հետ այցելելով այդ վայրերըՙ ականատես է եղել սառը անտարբերության, մշակութային կոտորածի եւ բնակիչների անմխիթար վիճակին:

ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4