Այս տարվա կարեւորագույն միջազգային իրադարձություններից էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս, ապրիլի 14-16-ը: Այդ ընթացքում Կահիրեի օպերայի շենքի դիմաց գտնվող Ազատության այգում բացվեց «Բարեկամության» արձանը, որը խորհրդանշում է հայ-արաբական դարավոր սերտ հարաբերությունները` սկսած Մովսես Խորենացու ժամանակներից:
Քանդակի հեղինակն է ալեքսանդրիաբնակ հայ քանդակագործ Սարգիս Թոսունյանը, որին «Ազգի» էջերում ներկայացնելու առիթ եղել է:
Իսկ քանդակը ներկայացնում է մի դարպաս երկու կիսաբաց դռներով, որոնց վրա արաբական եւ հայկական տառեր են եւ զարդանկարներ: Դռները նեղ ժապավենի միջոցով միանում են միմյանց:
Բրոնզե արձանի բարձրությունն է 180 սմ, լայնությունը` 120 սմ: Կշռում է մոտ 700 կգ: Կանգնած է 85 սմ բարձրություն ունեցող գրանիտե պատվանդանի վրա:
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ