«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-01-15 | #7, 2008-01-16 | #8, 2008-01-17


ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒԹ ՏԵՂՈՎ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ 8 հորիզոնականով առաջադիմել է եւ այժմ 386 վարկանիշով 85-րդ տեղում է:

Ընդհանրապես, հերթական ցուցակում փոփոխությունները շատ չնչին են, քանի որ այս ժամանակահատվածում հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումներ չեն անցկացվել: Մասնավորապես անփոփոխ է մնացել լավագույն տասնյակի կազմը: 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Իսպանիայի հավաքականը, որն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Հաջորդը թուրքերն են (16-րդ տեղ): Այնուհետեւ գալիս են Բելգիայի (49-րդ տեղ), Բոսնիայի (51-րդ) եւ Էստոնիայի (124-րդ) հավաքականները:

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Վիետնամի հավաքականը, որը 19 տեղով բարձրացել է: 18 տեղով բարձրացել է Մավրիտանիայի ընտրանին: Իսկ ահա Սուրբ Վինսենտ եւ Գրենադիայի հավաքականը 29 տեղով նահանջել է:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Արգենտինա1523
2. Բրազիլիա1502
3. Իտալիա1498
4. Իսպանիա1349
5. Գերմանիա1305
6. Չեխիա1290
7. Ֆրանսիա1243
8. Պորտուգալիա1241
9. Հոլանդիա1170
10. Խորվաթիա1129
24. Ռուսաստան861
30. Ուկրաինա824
53. Մոլդովա579
61. Լիտվա554
62. Բելառուս553
66. Ուզբեկստան492
76. Վրաստան414
85. Հայաստան386
85. Լատվիա386
108. Ղազախստան308
116. Ադրբեջան279
124. Էստոնիա231
128. Թուրքմենստան222
138. Ղրղըզստան180
141. Տաջիկստան168

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4