Խորվաթիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ հանդիպումն են անցկացրել: Ինչպես տեղեկացանք «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունից, արարատցիները մրցել են Խորվաթիայի առաջնության բարձրագույն խմբում 12 թիմերի մրցավեճում 10-րդ տեղում ընթացող «Շիբենիկի» հետ: Խաղը կոպիտ բնույթ է կրել, որի հետեւանքով մրցավարը մրցակիցների մեկական ֆուտբոլիստի հեռացրել է խաղադաշտից: «Արարատն» այդ խաղում հաղթել է 1-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ է դարձել Անդրանիկ Թադեւոսյանը:
Հաջորդ հանդիպումն արարատցիներն անցկացնելու են խորվաթական «Ինտերի» հետ, որը բարձրագույն խմբում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Խաղը կկայանա փետրվարի 2-ին: Իսկ հաջորդ օրը արարատցիները ուժերը կչափեն սերբական «Վոյվոդինայի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ