Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գտնվող գերմանական KfW բանկային խմբի առաջին փոխնախագահ (Եվրոպայի եւ Կովկասյան տարածաշրջանի) Ռոնալդ Զիլլերը նշել է, որ KfW-ն սեփական միջոցներով մասնակցում է նաեւ «Պրոկրեդիտ» բանկերի համաշխարհային ցանցի ստեղծմանը եւ փետրվարի 5-ին Հայաստանում կբացվի հերթական «Պրոկրեդիտ» բանկը:
Ա. Մ.