Երեկ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ բացեցին Հայաստանում եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության նոր շենքը, որտեղ այսուհետեւ կգործի ԵՀ լիարժեք պատվիրակությունը:
Ինչպես իրենց ելույթներում նշեցին տիկին Ֆերերո-Վալդները եւ պրն Օսկանյանը, լիարժեք պատվիրակության բացումը լավ հնարավորություն է սերտացնելու համագործակցությունը Եվրոմիության հետ: Այդ համագործակցությունը ավելի սերտ է դարձել 2006 թվականի վերջին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրերի ընդունմամբ: Ըստ այդմ, Ադրբեջանին տրամադրվելիք գումարը կազմում է 92 մլն եվրո, Հայաստանին` 98,4մլն, Վրաստանին` 120 մլն:
Ա. Հ.