Երկրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն է
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները Լոռու մարզի 4 ընտրատարածքներում հիմնականում անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացանք ընտրությունների նախնական արդյունքների մասին:
Թիվ 29 ընտրատարածքում (53 տեղամաս) ցուցակային 60 742 ընտրողից քվեարկել է 40 888-ը (67,31 տոկոս): Վավեր ճանաչված ձայները բաշխվել են հետեւյալ կերպՙ Արթուր Բաղդասարյանՙ 9607, Արտաշես Գեղամյանՙ 165, Տիգրան Կարապետյանՙ 156, Արամ Հարությունյանՙ 77, Վահան Հովհաննիսյանՙ 1280, Վազգեն Մանուկյանՙ 222, Արման Մելիքյանՙ 130, Սերժ Սարգսյանՙ 25 182, Լեւոն Տեր-Պետրոսյանՙ 3301: Այս ընտրատարածքում առաջին 4 տեղերն զբաղեցրած թեկնածուներն ենՙ 1. Սերժ Սարգսյանՙ 62,77 տոկոս, 2. Արթուր Բաղդասարյանՙ 23,95 տոկոս, 3. Լեւոն Տեր-Պետրոսյանՙ 8,23 տոկոս, 4. Վահան Հովհաննիսյանՙ 3,19 տոկոս:
Թիվ 30 ընտրատարածքում (33 տեղամաս) ցուցակային 53 822 ընտրողից քվեարկել է 34 823-ը (64,7 տոկոս): Վավեր ճանաչված ձայները բաշխվել են հետեւյալ կերպՙ Ա. Բաղդասարյանՙ 9425, Ա. Գեղամյանՙ 161, Տ.Կարապետյանՙ 256, Ա. Հարությունյանՙ 32, Վ. Հովհաննիսյանՙ 1045, Վ. Մանուկյանՙ 222, Ա. Մելիքյանՙ 104, Ս. Սարգսյանՙ 17 023, Լ. Տեր-Պետրոսյանՙ 5449:
Այս ընտրատարածքում առաջին 4 տեղերն զբաղեցրած թեկնածուներն ենՙ 1. Սերժ Սարգսյան-50, 18 տոկոս, 2. Արթուր Բաղդասարյանՙ 27,78 տոկոս, 3. Լեւոն Տեր-Պետրոսյանՙ 16,06 տոկոս, 4.Վահան Հովհաննիսյանՙ 3,08 տոկոս:
Թիվ 31 ընտրատարածքում (72 տեղամաս) ցուցակային 64 424 ընտրողից քվեարկել է 42 392-ը (65,8 տոկոս): Վավեր ճանաչված ձայները բաշխվել են հետեւյալ կերպՙ Ա. Բաղդասարյան-9241, Ա. Գեղամյան-233, Տ. Կարապետյան-119, Ա. Հարությունյան-62, Վ. Հովհաննիսյան-1462, Վ. Մանուկյան-172, Ա. Մելիքյան-135, Ս. Սարգսյանՙ 25 508, Լ. Տեր-Պետրոսյան-4578:
Այս ընտրատարածքում առաջին 4 տեղերն զբաղեցրած թեկնածուներն ենՙ 1. Սերժ Սարգսյան-61,45 տոկոս, 2. Արթուր Բաղդասարյան-22,26 տոկոս, 3. Լեւոն Տեր-Պետրոսյան-11,03 տոկոս, 4. Վահան Հովհաննիսյան-3,52 տոկոս:
Թիվ 32 ընտրատարածքում (62 տեղամաս) ցուցակային 45 952 ընտրողից քվեարկել է 33 767-ը (73,48 տոկոս): Վավեր ճանաչված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ա. Բաղդասարյան-5151, Ա. Գեղամյան-144, Տ. Կարապետյան-37, Ա. Հարությունյան-29, Վ. Հովհաննիսյան-798, Վ. Մանուկյան-95, Ա. Մելիքյան-70, Ս. Սարգսյան-24 179, Լ. Տեր-Պետրոսյան-2251:
Այս ընտրատարածքում առաջին 4 տեղերն զբաղեցրած թեկնածուներն ենՙ 1. Սերժ Սարգսյան-73,82 տոկոս, 2. Արթուր Բաղդասարյան-15,73 տոկոս, 3. Լեւոն Տեր-Պետրոսյան-6,87 տոկոս, 4. Վահան Հովհաննիսյան-2,44 տոկոս:
Այսպիսով, Լոռու մարզի 4 ընտրատարածքներում, ընդհանուր հաշվարկով, առաջին 4 տեղերն զբաղեցրած թեկնածուների օգտին քվեարկված ձայները բաշխվել են հետեւյալ կերպՙ 1. Սերժ Սարգսյան-91 892 (62,06 տոկոս), 2. Արթուր Բաղդասարյան-33 424 (22,43 տոկոս), 3. Լեւոն Տեր-Պետրոսյան-15 579 (10,54 տոկոս), 4. Վահան Հովհաննիսյան-4585 (3,06 տոկոս):
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ