«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2008-02-21 | #34, 2008-02-22 | #35, 2008-02-23


ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. « Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է »: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալովՙ մտնելու է իր բները »:

Այս էլ մեր ուսյա՜լ, գիտնակա՜ն, իմաստո՜ւն, եվրոպական ու համաշխարհային արժեքներ կրո՜ղ նախագահացուն...


Նրանց համար, որ կարծում է, որ նման երեւույթը անթույլատրելի է, «ԱԶԳ» օրաթերթը բացել է հատուկ էջՙՏԱԿԱՆՔՆԵՐ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4