Հայ բռնցքամարտիկներն անհաջող մեկնարկեցին Իտալիայում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որտեղ խաղարկվում են նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Մրցումների առաջին օրը ռինգ մտած մեր երեք բռնցքամարտիկներն էլ անհաջողության մատնվեցին: Մինչեւ 54 կգ քաշային կարգում Արթուր Գրիգորյանը 16-18 հաշվով պարտվեց իտալացի Վիտորիո Պարինելոյին: Ազատ Հովհաննիսյանն էլ (57 կգ) միավորներով զիջեց իռլանդացի Օլիվեր Ջոյցեին (21-37): Անհաջող էր նաեւ Սամվել Մաթեւոսյանի ելույթը, որը միայն մեկ միավորի տարբերությամբ (11-12) պարտվեց չեխ Ստեպան Հորվաթին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ