«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ԳԻԺԼԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Իտալիայում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկան չորս հայ բռնցքամարտիկներ: Նրանցից երկուսը հաջողության հասան եւ կշարունակեն պայքարը օլիմպիական ուղեգրերի համար:

Մինչեւ 51 կգ քաշային կարգում Դերենիկ Գիժլարյանը բացարձակ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Ջերոմե Թոմասին: Պայքարը կշարունակի նաեւ Անդրանիկ Հակոբյանը, որը միավորներով պարտության մատնեց լիտվացի Դոնատաս Բոնդոռովասին (25-13): Իսկ ահա Արման Օհանյանը (91 կգ) պարտվեց լեհ Արթուր Շպիլկային: Պայքարից դուրս մնաց նաեւ Մյասնիկ Սարգսյանը (81 կգ), որը զիջեց իռլանդացի Քենեթ Եգանին: Իտալիայում օլիմպիական 26 ուղեգրերի համար մրցավեճի են ելել շուրջ 50 երկրների բռնցքամարտիկներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4