«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ

Այսօր իսպանական Լինարես քաղաքում կսկսվի շախմատի գերմրցաշարի 2-րդ շրջանը: Լեւոն Արոնյանը 8-րդ տուրում սպիտակներով կմրցի Վեսելին Թոփալովի հետ: Հիշեցնենք, որ մեքսիկական Մորելիա քաղաքում Արոնյանը սեւերով մեկնարկային տուրում զիջել էր Թոփալովին: Այնպես որ, Լինարեսում Լեւոնը պետք է ձգտի ռեւանշի:

Ինչպես հայտնի է, Լեւոն Արոնյանը Մորելիայում ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունքՙ 7 հնարավորից վաստակելով 3,5 միավոր: Նա հաղթեց Վասիլի Իվանչուկին ու Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի, Պետեր Լեկոյի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ: Բացի Թոփալովից, Արոնյանը պարտվել է նաեւ Մագնուս Կառլսենին:

Առաջին շրջանում բոլորից հաջող հանդես եկավ Վիշվանաթան Անանդը, որը վաստակեց 4,5 միավոր: 4-ական միավորով հաջորդ տեղերում են Ալեքսեյ Շիրովն ու Վեսելին Թոփալովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4