Փետրվարի 29-ին Համբուրգում կկայանա WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների չեմպիոն Սյուզի Քենտիկյանի մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն Սարահ Գոոդսոնի:
Pro 7-ը խաղն ուղիղ եթեր է հեռարձակելու տեղական ժամանակովՙ 22.15-ին:
Փարիզում բնակվող 34-ամյա ֆիլիպինուհին մինչեւ 45 կգ քաշայինների մեջ չեմպիոն է դարձելՙ 42 մրցելույթներից 26-ը պսակելով հաղթանակով, որից 9-ըՙ նոկաուտով:
Համբուրգում բնակվող 20-ամյա Killer Queen մականունը ստացած մեր հայրենակցուհին անպարտելի է. պրոֆեսիոնալ ռինգում Սյուզին 19 մրցելույթն էլ հաղթանակով է ավարտել, որից 14-ըՙ նոկաուտով:
Ան. Հ., Գերմանիա