Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաղթարշավը Մեքսիկայի Ակապուլկո ծովափնյա քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակիչում Դավիթը պարտության մատնեց իտալացի Ստարաչեին (6-3, 6-3): Կիսաեզրափակիչում Նալբանդյանը կմրցի պերուացի Խոռնայի հետ: Վերջինս պայքարից դուրս էր մղել արգենտինացի Կալյերիին (6-4, 3-6, 6-3):
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են արգենտինացի Խոսե Ակասուսոն եւ իսպանացի Նիկոլաս Ալմագրոն: Ակասուսոն առավելության հասավ իսպանացի Մարսել Գրանոլյերս Պույոլի նկատմամբ (7-6, 6-3), իսկ Ալմագրոն պարտության մատնեց չիլիացի Նիկոլաս Մասուին (4-6, 6-3, 6-3):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ