Սոֆիայում ընթացող գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանայք անցկացրին կարճ ծրագրի մրցումները: Հայաստանը ներկայացնող Արմինե Ստամբոլցյանը 26,04 միավորով 22 մասնակիցների մեջ զբաղեցնում է 15-րդ տեղը: Առաջատարը Չինաստանի ներկայացուցիչ Բինգվա Գենգն է, որը վաստակել է 39,82 միավոր: Նրան մեկ միավորով է զիջում ադրբեջանցի Էմմա Հաջիեւան: Մրցանակային եռյակը եզրափակում է տրինիդադցի Սիգրիդ Յունգը (38,70):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ