«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ

Երեւանն ընդլայնում է միջազգային համագործակցությունը եւ ձգտում իր գործընկեր քաղաքների հետ հաստատել երկարաժամկետ հարաբերություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը: Ըստ նրա, Երեւանը ԱՊՀ եւ բալթյան երկրների քաղաքների միջազգային ասամբլեայի եւ Պատմական քաղաքների կոնգրեսի անդամ է:

Առաջիկա ծրագրերին անդրադառնալով, Դավիթ Գեւորգյանը առանձնացրել է տարեվերջին Երեւանի հիմնադրման 2790-ամյակի միջոցառումները, որոնց ժամանակ սպասվում են մեծաթիվ հյուրեր տարբեր քաղաքներից:

«Ինչպե՞ս են ազդել նախորդ օրերի անկարգությունները «Մոսկվայի տան» վրա» հարցին պատասխանելով, քաղաքապետարանի վարչության պետը պատասխանեց, որ «Մոսկվայի տունն» այժմ նորմալ գործում է, եւ նրա ղեկավարության հետ աշխատում են 2008-10 թվականների ծրագրերի վրա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4