«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայում տեղի կունենա երկրի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել բարձրագույն խմբի 8 եւ առաջին խմբի 6 թիմեր: Այդ իսկ պատճառով երկրի գավաթակիր «Բանանցն» ու գավաթի եզրափակիչի մասնակից «Արարատը» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից, իսկ մյուս թիմերը մրցաշարը կսկսեն 1/8 եզրափակիչից:

Առաջնության խաղացանկը կազմելու համար բարձրագույն խմբի 8 թիմերի միջեւ վիճակահանություն կանցկացվի: Թիմերը կստանան 1-8 համարները, ըստ որի էլ կկազմվի 2008-ի առաջնության խաղացանկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4