Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց երկրորդ անընդմեջ մրցաշարը շահել: Մեքսիկայում անցկացված մրցաշարում Դավիթը կիսաեզրափակիչում պարտության մատնեց պերուացի Լուիս Խոռնային (7-5, 6-1) ու մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցն իսպանացի Նիկոլաս Ալմագրոն էր: Երկու խաղափուլում էլ առավելությունն իսպանացու կողմն էր, որն էլ դարձավ մրցաշարի հաղթող (6-1, 7-6):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ