«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2008-03-05 | #43, 2008-03-06 | #44, 2008-03-07


«ՎԻՄՊԵԼԿՈՄԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ «ԲԻԼԱՅՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ

Ինչպես տեղեկացանք «Վիմպելկոմ» ընկերության տարածած հաղորդագրությունից, փետրվարի 25-ին Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում գրանցվել է «Վիմպելկոմի» եւ «Արմենտելի» միջեւ կնքված լիցենզիոն համաձայնագիր, որ «Արմենտելը» Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է օգտագործել «Բիլայն» (ըՌսՈռվ) ապրանքանիշը եւ «Ապրիր վառ կողմում» (Живинаяркойстороне) կարգախոսը:

«Մենք վստահ ենք, որ լիարժեք իրավունք ունենք մեր ապրանքային նշանով աշխատելու Հայաստանի ամբողջ տարածքում, եւ ուրախ, որ այժմ օրինական հիմք ունենք միացնելու Հայաստանը «Բիլայնի» միասնական տարածությանը: Այժմ մեր առջեւ խնդիր է դրված իրականացնել վերապրանքանշումը եւ «Արմենտելի» ողջ գործընթացները բերել «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի միասնական ստանդարտներին», ասել է «Վիմպելկոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկանոսը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4