Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 1-ին Հունաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում:
Ճշտվել է նաեւ մարտի 26-ին Ղազախստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպման անցկացման վայրն ու ժամը: Խաղը տեղի կունենա հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձանումՙ Պերնիսում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22-ին: Հանդիպման մրցավարն է հոլանդացի Պիտեր Վինկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ