Կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը: Համաձայն դրա, նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ: Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել զոհված ազգային հերոսների այրիներին եւ անչափահաս երեխաներին, ինչպես նաեւ նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձեւակերպումը որպես Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի:
Ա. Մ.