Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց մտնել Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչ: Նրա ճանապարհը քառորդ եզրափակիչում փակեց ամերիկացի Մերդի Ֆիշը: Աթենքի օլիմպիադայի արծաթե մրցանակակիրը համառ մրցապայքարում հաղթանակ տարավ (6-3, 6-7, 7-6):
Ամերիկացի թենիսիստը հաղթարշավը շարունակեց նաեւ կիսաեզրափակիչումՙ պարտության մատնելով Ռոջեր Ֆեդեռերին (6-3, 6-3): Վերջինս 2003-ի աշնանից արդեն 3-րդ անընդմեջ մրցաշարում, որն անցկացվում է խոտածածկույթի վրա, չի կարողանում հաղթել: Նախորդ 5 հանդիպումներում Ֆեդեռերը պարտության էր մատնել Ֆիշին: Վերջինիս չհաջողվեց շահել գլխավոր մրցանակը: Եզրափակիչում նա զիջեց սերբ Նովակ Ջոկովիչին (2-6, 7-5, 3-6):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ