Շվեդիայում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցեց միանձնյա առաջատար, վրաց շախմատիստուհի Սոֆիկո Խուխաշվիլու հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Ավարտական տուրից առաջ Խուխաշվիլին 6,5 միավորով միանձնյա առաջատարն է: Դանիելյանը 6 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը:
Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Գապոնենկո-Մուզիչուկ, Հունտ-Լուջան, Վայդա-Յացկովա պարտիաները: Բատսիաշվիլին հաղթեց Ցիուկսիթեին, Ռեյզնիցեն առավելության հասավ Մելիայի նկատմամբ, իսկ Նեմցովան պարտության մատնեց Վորեկին:
Ավարտական տուրում Էլինա Դանիելյանը սեւերով մրցելու է արգենտինացի Կարոլինա Լուխանի հետ, որը եւս վեց միավոր ունի: Առաջատարը` Խուխաշվիլին սպիտակներով խաղալու է Հարիեթ Հունտի հետ: Հաղթողին որոշելու համար նշանակություն ունեն նաեւ Մուզիչուկ-Մամեդյարովա, Բատսիաշվիլի-Գապոնենկո, Յացկովա-Վորեկ, Ռեյզնիցե-Շումյակինա պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ