Ներկայում ԱՄՆ-ում բնակվող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաջող մրցելույթներ ունեցավ Ավստրալիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 82 շախմատիստներ: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, հայ շախմատիստը դարձավ մրցաշարի հաղթող: Նա մեկ միավորով առաջ անցավ մոտակա հետապնդողներ Ժանգ Ժոնգից, Գանգուլի Սուրիայից, Ջոն Գավայնից, Մերաբ Գագունաշվիլուց, Դեյան Անտիչից ու Սթեպեն Սոլոմոնից: Վարուժան Հակոբյանն իր վարկանիշով (2599) մրցաշարի մասնակիցների մեջ 3-րդ ցուցանիշն ուներՙ զիջելով Ժանգ Ժոնգին (2617) եւ Վադիմ Մալախովին (2600):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ