Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Հայաստանի մի խումբ ֆուտբոլիստներ հաջողությամբ անցնելով փորձաշրջանը, ընդգրկվեցին եվրոպական ակումբներում: Իսկ ահա Ռոմիկ Խաչատրյանը, որ 2000-ից հանդես էր գալիս արտերկրի թիմերում, որոշեց վերադառնալ հայրենիք: Ընթացիկ մրցաշրջանում նա հանդես կգա «Բանանցի» կազմում, որի հետ մինչեւ տարեվերջ պայմանագիր է կնքել: Նրա վերջին ակումբը Կիպրոսի «ԱՊՈՊ Կինիրասն» էր: Նշենք, որ «Բանանցի» բուլղարացի մարզիչ Նիկոլայ Կոստովը լավ ծանոթ է Ռոմիկ Խաչատրյանի խաղային ունակություններին: Ժամանակին ՀՀ հավաքականի կիսապաշտպանը Կիպրոսում հանդես է եկել նրա գլխավորությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ