2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2006-ի ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որի ծառայություններից «Բանանցը» հրաժարվել էր, վերջապես թիմ գտավ: 29-ամյա ֆուտբոլիստը 6 ամսով պայմանագիր է կնքել ՌԴ առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Ուլյանովսկի «Վոլգայի» հետ: Ըստ պայմանագրի, եթե վեց ամիս հետո Արամը շահավետ առաջարկ ստանա, ապա ակումբի ղեկավարությունն առանց փոխհատուցման նրան կթույլատրի այլ թիմ տեղափոխվել:
Արամ Հակոբյանին հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրավիրել էր Ղազախստանի ընտրանու հետ հանդիպմանը, սակայն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ ժամանել հավաքական: Նշենք, որ Պոուլսենը Թուրքիայում հետեւել էր Արամի խաղին «Վոլգայի» կազմում եւ դրական կարծիք կազմել նրա մասին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ