«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ՆԿԱՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԳԻՆԸ

Հատկապես վերջին ժամանակներս գեղարվեստի համաշխարհային շուկայում շոշափելի է դարձել ուշադրությունը ռուսական գեղանկարչության նկատմամբ: Խոշորագույն աճուրդներում դրանք մեծ եկամուտներ են բերում կազմակերպիչներին: Նշանավոր Սոթբին ապրիլի կեսին Նյու Յորքում կազմակերպում է հերթական աճուրդը, որտեղ վաճառքի կհանվեն նաեւ Հովհաննես Այվազովսկու մի քանի կտավներ, մասնավորապես «Раздачапродовольствия» եւ «Корабльпомощи» «Պարենամթերքի բաժանումը» (?), «Օգնության նավը» (?):

Բանն այն է, որ այս երկու աշխատանքները ապահովում են նաեւ յուրօրինակ «պատմական» գովազդ: 1890-ի սովի տարիներին ամերիկյան կառավարությունը մարդասիրական օգնություն էր ցույց տվել Ռուսաստանին: Այդ երեւույթից հուզված նկարիչը պատկերել է բեռնանավը եւ թե ինչպես է օգնությունը բաժանվում: Այվազովսկին այդ կտավները նվիրել էր Վաշինգտոնի պատկերասրահներից մեկին: Տարիներ հետո, երբ Նիկիտա Խրուշչովը պաշտոնական այցով գտնվում էր Ամերիկայում, այն ժամանակվա նախագահի կինըՙ Ժակլին Քենեդին այդ գործերն ընտրել էր Սպիտակ տանը կազմակերպված ցուցահանդեսի հանար: Թեեւ հայտնի են Խրուշչովի «սուղ» գիտելիքները գեղանկարչության բնագավառում, բայց դա արդեն ուրիշ հարց է:

Ներկայումս Այվազովսկու հիշյալ եւ աճուրդ հանվելիք մի շարք այլ աշխատանքներ Սոթբին ցուցադրում է Ռուսաստանի պատմական թանգարանում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4