«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2008-03-28 | #60, 2008-03-29 | #61, 2008-04-01


ԵՐԿՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՏԹԱՐԱՑՐԻՆ ԼՊՈՒՏՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ

Կալկաթայի շախմատի մրցաշարի հերթական երեք տուրերն անհաջող էին Սմբատ Լպուտյանի համար: Հայ շախմատիստը, որ 4 տուրից հետո 3,5 միավորով առաջատարների թվում էր, երկու անընդմեջ պարտություն կրեց: 5-րդ տուրում Լպուտյանը սեւերով պարտվեց Բանգլադեշի ներկայացուցիչ Զիաուր Ռահմանին, իսկ հաջորդ տուրում զիջեց ֆիլիպինցի Ռոլանդո Նոլթեին: Լավ էր, որ այս անհաջողությունները հունից չհանեցին Սմբատին, որը 7-րդ տուրում հաղթեց հնդիկ շախմատիստ Ռամակրիշնային:

Այս անհաջող ելույթները զգալիորեն վատթարացրին Լպուտյանի մրցաշարային իրավիճակը: Նա 4,5 միավորով այժմ տեղ է զբաղեցնում 2-րդ տասնյակում: Իսկ աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են Սասիկիրանը, Նգուեն Ան Դունգը, Լազնիչկան, Չանդան, Կոներուն, Սապտարշին եւ Ռահմանը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4