«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2008-04-01 | #62, 2008-04-02 | #63, 2008-04-03


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Շախմատի Կալկաթայի մրցաշարը մոտենում է ավարտին: Նախավերջին` 9-րդ տուրում Սմբատ Լպուտյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսայի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Ավարտական տուրում հայ գրոսմայստերը կմրցի հնդիկ շախմատիստ Պրակաշի հետ:

9-րդ տուրում չորս առաջատարները մրցում էին միմյանց հետ: Կրիշնան Սասիկիրանը սեւերով հաղթեց իր հայրենակից Սանդիպան Չանդային, իսկ չեխ Վիկտոր Լազնիչկան պարտության մատնեց հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուին: Այդ հաջողության շնորհիվ Լազնիչկան ու Սասիկիրանը 7,5 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում Սասիկիրանը սպիտակներով մրցելու է Պրասադ Արունի հետ, որն ունի 7 միավոր: Լազնիչկայի մրցակիցը կլինի 6,5 միավոր ունեցող եգիպտացի Ահմեդ Ադլին:

Բացի այդ պարտիաներից, չեմպիոնի կոչման համար կարեւոր նշանակություն կունենան նաեւ Կոներու-Ռահման, Նոլթե-Չանդա, Սաֆին-Բաքրե մրցախաղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4