Իսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն չին շախմատիստներ Զհանգ Պենգքսիանգը եւ Հոու Յիֆանը, հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն, անգլիացի Մայքլ Ադամսը, պերուացի Ջուլիո Գրանդան, իսպանացի Մանուել Պերես Կանդելարիոն եւ մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 15-ամյա իտալացի Ֆաբիանո Կարուանան: Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, մեկ շրջանով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ