«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Իսպանիայի Մերիդա քաղաքում մեկնարկել է Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային 2-րդ մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր շախմատիստն անցկացրած երկու պարտիաներում էլ հաշտություն կնքեց մրցակիցներիՙ Համպի Կոներուի եւ Հոու Յիֆանի հետ:

2 տուրից հետո միանձնյա առաջատարը չին շախմատիստ Չժան Պենսյանն է, որը հաղթել է Մանուել Կանդելարիոյին եւ Ֆաբիանո Կարուանային: 1,5 միավոր ունի Մայքլ Ադամսը: Առաջին տուրում նա ոչ-ոքի է խաղացել Խուլիո Գրանդայի հետ, երկրորդում հաղթել է Համպի Կոներուին: Գաբրիել Սարգսյանը մեկ միավորով Խուլիո Գրանդայի եւ Կարուանայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4