«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2008-04-05 | #66, 2008-04-08 | #67, 2008-04-09


ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Նոր մրցաշրջանում Հայաստանում գրանցվեց մարզչական առաջին փոփոխությունը: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկի շեմին «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է բուլղարացի մեկ այլ մասնագետՙ Նեդելչո Մատուշեւը, որն օգնում էր Նիկոլայ Կոստովին: Վերջինս ընդունել է Դոնեցկի «Մետալուրգի» հրավերը եւ ստանձնել այդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Հիշեցնենք, որ «Մետալուրգում» են ներկայում հանդես գալիս «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին «Բանանցի» գլխավոր մարզիչները հաճախակի են փոխվում: Բուլղարացի Նիկոլայ Կոստովը անցած մրցաշրջանի կեսերին էր գլխավորել «Բանանցը»ՙ փոխարինելով չեխ Յան Պոշտուլկային:

Ժամանակին Մատուշեւը հանդես է եկել Բուրգասի «Նեւթեխիմիկում» եւ Սոֆիայի «Սլավիայում»: 1995-ից անցել է մարզչական աշխատանքի սկզբում որպես «Նեւթեխիմիկի» փոխարինող կազմի գլխավոր մարզիչ, ապա Բուրգասի «Չեռնոմորեցի» գլխավոր մարզիչ: Այնուհետեւ գլխավորել է «Նաֆտեքսը»: Նաեւ աշխատել է Բուլղարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնական, ինչպես նաեւ գլխավորել է երկրի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը: Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցի» առջեւ խնդիր է դրված պայքարել չեմպիոնության եւ երկրի գավաթի համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4