«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2008-04-08 | #67, 2008-04-09 | #68, 2008-04-10


ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դուբայի շախմատի բաց առաջնությունում գլխավոր մրցանակի համար պայքարող 132 շախմատիստների թվում են Հայաստանը ներկայացնող Տիգրան Քոթանջյանը եւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը: Տիգրանն իր վարկանիշով (2570) մասնակիցների թվում 10-րդն է: Դավիթ Հարությունյանը (2593) 6-րդ վարկանիշն ունի: Իսկ ամենաբարձր վարկանիշն ադրբեջանցի Գադիր Հուսեյնովինն է (2625):

Մրցաշարում կայացած 3 տուրից հետո հայ շախմատիստները վաստակել են 2,5 միավոր: Քոթանջյանը Ալ Սաբրիի եւ Ռավի Լանկայի նկատմամբ հաղթանակներով մեկնարկեց, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Կատալինո Սադորայի հետ: Դավիթ Հարությունյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց Սոզանկարի հետ, ապա հաղթեց Դարվիշ Մոհամեդին ու Սադաթնաջաֆիին: Իսկ մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում են 8 շախմատիստներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4