Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մրցելույթներն իրենց անմիջական արտացոլումն են գտել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում, որ հրապարակվել է երեկ: Նախորդ ամսվա համեմատ ՀՀ հավաքականը 5 հորիզոնականով բարձրացել է, 12-ով ավելացրել է վարկանիշը եւ զբաղեցնում է 78-րդ տեղը: Այս ցուցանիշը հավաքականի ողջ պատմության ընթացքում լավագույնն է:
Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին մրցակից թուրքերը 5 հորիզոնականով նահանջել են եւ զբաղեցնում են 23-րդ տեղը: Իսկ ամենաբարձր վարկանիշն ունեն իսպանացիները, որոնք չորրորդ տեղում են: Բելգիայի հավաքականը 6 տեղով նահանջել է եւ այժմ 48-րդն է: Բոսնիացիները եւս 2 հորիզոնականով նահանջել են եւ գրավում են 62-րդ տեղը: Իսկ ահա Էստոնիայի հավաքականը 129-րդ տեղից բարձրացել է 119-րդ հորիզոնական:
Լավագույն տասնյակի կազմն անփոփոխ է մնացել: Ցուցակը շարունակում է գլխավորել Արգենտինայի ընտրանին: Տասնյակում 2 տեղով վեր է բարձրացել Հունաստանի ընտրանին` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ պորտուգալացիներն ու հոլանդացիները մեկական տեղով նահանջել են: Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացը գրանցվել է Չեռնոգորիայի (22 տեղ) եւ Բարբադոսի (21) հավաքականների մոտ:
Ներկայացնում ենք նախկին ԽՍՀՄ-ի հավաքականների եւ լավագույն տասնյակի ցուցանիշները:
1. Արգենտինա | 1519 |
2. Բրազիլիա | 1509 |
3. Իտալիա | 1391 |
4. Իսպանիա | 1319 |
5. Գերմանիա | 1261 |
6. Չեխիա | 1234 |
7. Ֆրանսիա | 1205 |
8. Հունաստան | 1187 |
9. Պորտուգալիա | 1125 |
10. Հոլանդիա | 1124 |
25. Ռուսաստան | 851 |
32. Ուկրաինա | 763 |
37. Մոլդովա | 669 |
48. Լիտվա | 620 |
60. Ուզբեկստան | 534 |
61. Բելառուս | 531 |
73. Լատվիա | 428 |
78. Հայաստան | 397 |
81. Վրաստան | 389 |
119. Էստոնիա | 261 |
122. Ղազախստան | 249 |
131. Ղրղըզստան | 229 |
137. Ադրբեջան | 195 |
146. Տաջիկստան | 167 |
147. Թուրքմենստան | 158 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ