Իսպանիայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Մանուել Կանդելարիոյի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Գրանդան ու Կարուանան, Ադամսն ու Պենսյանը, Կոներուն ու Յիֆանը: 5-րդ տուրում Սարգսյանը կմրցի Կարուանայի հետ:
4 տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է անգլիացի Մայքլ Ադամսը: Նրանից կես միավորով հետ են մնում Գաբրիել Սարգսյանը, Ֆաբիանո Կարուանան եւ Չհանգ Պենսյանը: 2 միավոր ունի Համպի Կոներուն, 1,5` Խուլիո Գրանդան, մեկական` Մանուել Կանդելարիոն եւ Հոու Յիֆանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ