«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


ԱՍՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից մրցասպարեզ դուրս եկան միայն Կարեն Ասրյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Մեր երկու շախմատիստներն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը: ՇՍՎ-ում հանդես եկող Ասրյանը 50-րդ քայլում պարտության մատնեց Ալեքսանդր Արեշչենկոյին, իսկ նրա թիմը 4-2 հաշվով առավելության հասավ «Պոլիտեխնիկի» նկատմամբ: 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Ասրյանը մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց: Մինչ այդ, նա անցկացրած 5 պարտիաներն էլ ավարտել էր ոչ-ոքի:

Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Եվդոկիմովին: Նրա թիմը` ՖԻՆԷԿ-ը 4-2 հաշվով հաղթեց «Էկոնոմիստ-2-ին»: 7 տուրից հետո առաջատարը «Ուրալն» է (11 միավոր), որի կազմում է Վլադիմիր Հակոբյանը: «Ուրալը» ոչ-ոքի խաղաց «Շատարի» հետ: «Ուրալը» բավական ուժեղ կազմ ունի: Բացի Հակոբյանից, այստեղ հանդես են գալիս Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսեյ Շիրովը, Գատա Կամսկին, Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Մալախովը, Ալեքսեյ Դրեեւն ու Ալեքսանդր Մոտիլյովը: Առաջատարին մեկ միավորով են զիջում ՖԻՆԷԿ-ը, ՏՊՍ-ն, «Էկոնոմիստ-1-ը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4