«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2008-04-18 | #75, 2008-04-19 | #76, 2008-04-22


ՅՈՒԼՅԱ ԳՐԻԳՅԱՆ-ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԷԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞

Ուկրաինայի վարչապետ, Դնեպրոպետրովսկի 10-ի «բ» դասարանի երբեմնի աշակերտուհի Յուլյա Գրիգյանի (ամուսնությունից հետո` Տիմոշենկո) արմատների ճշգրտումը շատերին է հուզում, քանի որ նա մի անգամ նշել է, որ իր հայրական կողմով 10 սերունդ շարունակ լատվիացի է, մայրական կողմով` ուկրաինուհի: Յուլյա Տիմոշենկոն ազգանվան փոփոխության համար (Գրիգյանիս-Գրիգյան) մեղավոր է համարում անձնագրային սեղանի աշխատակիցներին, սակայն «Ռեգնում»-ի տվյալներով, հավաստի է այն փաստը, որ երբեմնի կապի եւ տրանսպորտի նախարար Եվգենի Չերվոնենկոն, մեկնաբանելով Կիեւում հրեա տղայի ծեծվելը, նշել է, որ ինքը բավականին զարմացած է, որ Տիմոշենկոն կարող էր լինել առավել նախաձեռնողական, մանավանդ որ նա ունի «հրեա մայր եւ հայ հայր»: «Հենց հայերն ու հրեաներն են պատմականորեն գենոցիդի ենթարկվել», նշել է Եվ. Չերվոնենկոն:

Ուկրաինայի վարչապետի էթնիկ ծագման որոնումները հետաքրքրվողներին բերել են Ղարաբաղ, ուր Գրիգյան ազգանունը ազնվատոհմ գերդաստանի է պատկանում:

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ազգի» առաջիկա համարներից մեկում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4