Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտեցին ցուցադրության նոր փաստաթղթերը: Երկու կաթողիկոսները եղան նաեւ ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ եւ ծաղկեպսակներ դրեցին անմար կրակի հարեւանությամբ: Հետաքրքրական էր միատեղ տեսնել զույգ գահակալներին, հայոց եկեղեցու երկփեղկվածության մասին ժամանակ առ ժամանակ ծավալվող խոսակցությունների ֆոնին: Լրագրողների հետ զրույցում Արամ Ա-ն ասաց. «Մենք պետք է միասնաբար աշխատինք հայրենիքին եւ հայության գերագույն արժեքները վեր համարելով ամեն տեսակ երկրորդական հարցերե ու շահերե, մեր երկուքին այստեղ միատեղ ներկայությունը որպես մեր եկեղեցվո ծառայության լծված հովվապետներ` ցույց կուտա, թե մեր ժողովուրդը մեկ է, մեր ժողովուրդն իր միությունն ու ամբողջականությունը պետք է արտահայտե հայրենիքի շուրջը բոլորվելով եւ մեր ազգային պահանջատիրությունը եւ գերագույն արժեքները ամեն բանե վեր դավանելով»:
Մ. Խ.