Հայաստանի ազատ ոճի ըմբիշներին վերջապես հաջողվեց Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շվեյցարիայում անցկացված վարկանիշային մրցաշարում մեր ըմբիշներից երկուսըՙ Սուրեն Մարկոսյանը (66 կգ) եւ Հարություն Ենոքյանը (84 կգ) արժանացան բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգիր նվաճեցին: Մեր ըմբիշները Պեկինում մասնակիցների թիվն ավելացնելու եւս մեկ հնարավորություն կունենանՙ մասնակցելով վարկանիշային վերջին մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ