Թենիսի «Master Class» ակումբում մեկնարկել է եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Մասնակից 11 հավաքականները բաժանվել են երկու ենթախմբի: Հայաստանի կանանց հավաքականը հանդես է գալիս «A» ենթախմբում, որտեղ ընդգրկված են 6 թիմեր:
Առաջին խաղում մեր թենիսիստուհիները 2-1 հաշվով պարտության մատնեցին Ֆինլանդիայի հավաքականին: Հաջորդ խաղում հաղթարշավը շարունակել չհաջողվեց: Մեր թիմը 1-2 հաշվով զիջեց Մարոկկոյի ընտրանուն: 3-րդ տուրում հաջողությունը կրկին ուղեկցեց հայ թենիսիստուհիներին, որոնք առավելության հասան Չեռնոգորիայի թիմի նկատմամբ (2-1): Նշենք, որ Երեւանում ենթախմբերում առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները իրավունք կստանան հաջորդ տարի մասնակցելու 3-րդ խմբի մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ