«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ զոհված դիվանագետների հիշատակը հարգելու» կարգախոսով, որի նպատակն էր հակազդել ապրիլի 24-ի միջոցառումներին: Ելույթներում «պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու» կոչեր են արվել: Դրան հաջորդ օրվա հանրահավաքով, որը նույն հրապարակում է կազմակերպվել, պատասխանել են ամերիկահայերը: CNN-Turk-ը նշում է, որ հայերի հանրահավաքում ելույթ են ունեցել նաեւ ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, որոնք էլ ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը ԱՄՆ-ում եւ Թուրքիայում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4