Սենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի հյուրանոցներից մեկում, որտեղ իջեւանել էր Արթուրըՙ նախապատրաստվելով Էլվիս Այալայի հետ մենամարտին: Ենթադրյալ տուժողը հյուրանոցի աշխատակցուհին է:
Ըստ թերթի, ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել, հետաքննություն է անցկացնում, հարցաքննում է վկաներին: Բնականաբար, Արթուրը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքըՙ նշելով, որ հաճախել է սաունա եւ ոչ մի հակաօրինական քայլ չի կատարել: Արթուրն այժմ կրկին Շվեյցարիայում է եւ պատրաստվում է հունիսի 21-ին ԱՄՆ-ում Էդիսոն Միրանդայի հետ ռեւանշ-մենամարտին: Ինչ խոսք, ենթադրյալ բռնաբարության մեղադրանքը մեծ խոչընդոտ կլինի նախապատրաստական աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցում: Եվ որքան շուտ պարզվի ճշմարտությունը, այնքան շատ ժամանակ կունենա Արթուրը առաջիկա մենամարտին հաջող նախապատրաստվելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ