Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ծնողներին, եղբայրներին եւ միակ քրոջը չի գտել: Նրանց մասին ունեմ հետեւյալ տեղեկությունները.
- հորս ծնողները` Հարություն Ղազարի Աղաջանյանը եւ Հեղնար Սիմոնի Աղաջանյանը մահացել են, նրանց տեսել են մահացած Հոկտեմբերյանի հանդերում,
- հորս քույրը` Մարգարիտ Հարությունի Աղաջանյան,
- հորս եղբայրները` Սեդրակ Հարությունի Աղաջանյան, Միսակ Հարությունի Աղաջանյան, Հաբեթ Հարությունի Աղաջանյան, Վարդան Հարությունի Աղաջանյան, Վահան Հարությունի Աղաջանյան, Մամիկոն Հարությունի Աղաջանյան:
Հորքուրս` Մարգարիտը ծնվել է 1902-ին, իսկ հորեղբայրներս նրանից փոքր են հաջորդաբար մոտ 2-3 տարով:
Փնտրումներից ճշտվել է, որ նրանք 1917-ին գաղթել են Երեւանի նահանգ: Տեղեկություններ կային, որ նրանք եղել են Էջմիածնի եկեղեցու բակում, հետո մեկնել են Բայազետ եւ նորից վերադարձել են էջմիածին:
Պապս` Հարություն Ղազարի Աղաջանյանը եղել է Վան գավառի տեսուչ, իրեն գիտեն որպես «վարժապետ Հարությունի»:
Հայրս մահանալուց առաջ (1980-ի մայիս) ինձ շատ է խնդրել, որ փնտրեմ եւ գտնեմ իր հարազատներին կամ իրենց հետնորդներին: Ես այժմ 85 տարեկան եմ: Ես էլ իմ երեխաներին եմ խնդրել նույնը:
ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, Հեռ. 25-47-11