Հայաստանի ազատ ոճի ըմբիշների համար մայիսի 1-3-ը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը վերջին հնարավորությունն է ավելացնելու օլիմպիական ուղեգրերի թիվը: Հիշեցնենք, որ վերջերս Շվեյցարիայում կայացած վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները վերջապես օլիմպիական 2 ուղեգիր էին նվաճել:
Լեհաստանում մրցագորգ դուրս կգան Հայաստանի 5 պատվիրակներՙ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Մարտին Բերբերյանը (60 կգ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ