«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Վերջին ժամանակներս ռուսական մամուլում հաճախ են երեւում հաղորդագրություններ ռուս-թուրքական ռազմական շփումների մասին: Ըստ վերջին լուրերի, չի բացառվում, որ Անկարան իր հակաօդային պաշտպանությունը կարող է հագեցնել ռուսական հրթիռներով:

Բանն այն է, որ Թուրքիան պատրաստվում է մինչեւ 2010 թվականն իրեն ապահովագրել հավանական հակառակորդների հրթիռներից: Ծրագրվում է տեղակայել հակաօդային ութ մարտկոց, որոնցից չորսը տեղ կգտնեն Ստամբուլում եւ Անկարայում, ինչպես նաեւ այն վայրերում, որտեղ մեծ է հարձակման վտանգը:

Առաջիկայում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կհայտարարի թենդեր, որին կմասնակցեն նաեւ ռուսական զենք վաճառող ձեռնարկությունները: Հատուկ նշվում է, որ հաղթելու մեծ հնարավորություններ ունեն C-300 համալիրները, որոնք իրենց ռազմատեխնիկական բնութագրերով գերազանցում են բոլորին, այդ թվում նաեւ ամերիկյան նմանակներին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4