Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանով, որը օրերս հանդիսավոր պայմաններում նրան է հանձնել Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձան Շուազի լը Ռուայի քաղաքապետ Դանիել Դավիսը:
Արարողության ժամանակ ելույթ են ունեցել պարոն Դավիսը եւ պատվո սենատոր տիկին Էլեն Լյուկը, դրվատանքի խոսքեր ասելով քանդակագործի մասին, որը մասնավորապես Փարիզի կենտրոնում տեղադրված Կոմիտասի արձանի հեղինակն է: Պատասխան ելույթում Դավիթ Երեւանցին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային եւ այն բոլոր անձանց, որոնք օժանդակել են իր գործունեությանը:
Պ. Ք.