«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մոտ է վերջնական հաջողությանը: Մրցումների ավարտից մեկ տուր առաջ Սերգեյը 7,5 միավորով Յուրի Կրիվորուչկոյի, Վլադիմիր Բակլանի, Պավել Տրեգուբովի, Սերգեյ Տիվյակովի, Էմիլ Սուտովսկու, Սերգեյ Վոլկովի եւ Էրվին Լ՚ Ամիի հետ գլխավորում է աղյուսակը: 10-րդ տուրում Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Վոլկովի հետ: Ավարտական տուրում Մովսիսյանը ուժերը կչափի առաջատարներից մեկիՙ Յուրի Կրիվորուչկոյի հետ:

Վերջին տուրերում մրցաշարային վիճակը զգալիորեն բարելավել է Վլադիմիր Հակոբյանը, որն ինչպես եւ Մովսիսյանը, դեռեւս պարտություն չի կրել: 10-րդ տուրում Հակոբյանը հաշտություն կնքեց Եվգենի Նայերի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրանից կես միավոր պակաս ունի Գաբրիել Սարգսյանը: Նա եւս իր պարտիան ավարտեց ոչ-ոքի Անդրեյ Սոկոլովի հետ մրցավեճում:

6-ական միավոր են վաստակել Կարեն Ասրյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Ասրյանը միավորը կիսեց Զաբա Բալոգի հետ, իսկ Սամվելը հաղթեց Հրվոջե Սթեւիչին: 5,5-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը: Պետրոսյանը հաշտություն կնքեց Ջոն Գավայնի հետ, իսկ Քոթանջյանն ու Անաստասյանը հաղթեցին համապատասխանաբար Սկոբերնին ու Ֆիլիպսին: Վեստերբայկին հաղթելուց հետո 5 միավոր վաստակեց Արտաշես Մինասյանը: Իսկ Դմիտրի Հարությունյանը չներկայացավ Նիտելեյի հետ հանդիպմանը եւ նրան պարտություն գրանցվեց:

Կանանց մրցաշարում մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն են պահպանում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք վաստակել են 7-ական միավոր: Երկուսն էլ հաղթեցին համապատասխանաբար Տատյանա Ստեպովային եւ Մարգարիտա Վոիսկային: 5,5-ական միավոր են վաստակել Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: Լիլիթը պարտվեց Իվետա Ռայլիխին, Նելլին ոչ-ոքի խաղաց Տատյանա Վասիլեւիչի հետ, իսկ Սիրանուշը հաղթեց Եվգենիա Օվոդին: 4 միավոր ունեցող Աննա Հայրապետյանը պարտվեց Աննա Սրեբնիցին:

Կանանց մրցաշարում ավարտական տուրից առաջ առաջատարը 8 միավորով Կատերինա Լահնոն է: Նա վերջին տուրում մրցելու է 7,5 միավոր ունեցող Աննա Ուշենինայի հետ: Նատալյա Ժուկովան, Էլմիրա Սկրիպչենկոն եւ Պիա Կրամլինգը եւս ունեն 7,5-ական միավոր: Դանիելյանը կմրցի Սոչկոյի, Մկրտչյանըՙ Հոուսկայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4