«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐ ԿԻՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ փաստաբանների պալատում երեկ հրավիրված կլոր սեղանը նվիրված էր Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդրին: Ինչպես կլոր սեղանի բացմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը, այս առնչությամբ կան բազմաթիվ դեպքեր, երբ դատարաններում միեւնույն օրենքի միեւնույն դրույթը տարբեր կիրառումներ է ունենում:

Քննարկվող դրույթի վերաբերյալ փաստաբան Արմեն Ղազարյանը նշեց, որ ՀՀ քաղօրենսգրքում մի քանի հոդվածներ են նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության մասին, բայց հակասություններ է առաջացնում բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ բերելու մասին 275-րդ հոդվածը, ինչի մասին որոշ մանրամասներ հայտնեց փաստաբան Նաիրա Խաչատրյանը:

Նաիրա Խաչատրյանը մասնավորապես հայտնեց, որ դժվար է որոշել, թե ինչ հայտ պետք է ներկայացվի բարեխիղճ ձեռքբերողից հափշտակված գույքի հետ ստանալու համարՙ գործարքը անվավեր ճանաչելո՞ւ, գույքը հետ պահանջելո՞ւ, այս երկուսը միասին, թե՞ ընդհանրապես բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ չեն վերցնելու:

Իր մոտեցումները ներկայացրեց վերաքննիչ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4