«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2008-05-13 | #91, 2008-05-14 | #92, 2008-05-15


ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ

ԱՄՆ Արեւելյան ափի խորհրդաժողով

Ինչպես տեղեկանում ենք Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի (ՀՈՄԱ) նախագահ Գագիկ Աբրահամյանիՙ ՀՈՄԱ-ի խորհրդի անդամներին ուղարկած տեղեկատվությունից, այս տարվա մայիսի 3-ին Բոստոնում տեղի է ունեցել ՀՈՄԱ-ի Արեւելյան ափի 5-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցել են շուրջ 100 մասնակիցներ Բոստոնից, Նյու Յորքից եւ Նյու Ջերսիից, որոնք նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՈՄԱ-ի նախկին նախագահ Արա Բարմաքյանի եւ նրա եղբորՙ Տիրան Բարմաքյանի հիշատակը: Այնուհետեւ ասոցիացիայի Արեւելյան ափի փոխնախագահ Սուրեն Մահսերեջյանը ներկայացրել եւ պատվի է արժանացրել 2 վետերան հայ ոսկերիչներիՙ Վահան Բարմաքյանին եւ Նորայր Արսլանյանինՙ 55 տարի ոսկերչական արդյունաբերության մեջ գործելու կապակցությամբ: Դրան հաջորդել է ՀՈՄԱ-ի Արեւելյան ափի նախագահ Պերճ Աբաջյանի ելույթը, որը գովաբանել է որոշ հայ ոսկերիչների, որոնց ստեղծած ընկերություններն արդեն մեծ ճանաչում են գտել եւ դարձել հայտնի ապրանքանիշ (բրենդ): Խորհրդաժողովի ժամանակ Արա Բարմաքյան կրտսերը նշանակվել է գործող խորհրդի խորհրդական:

ՀՈՄԱ-ի նախագահ Գագիկ Աբրահամյանը առաջարկել է ընտրություններ նշանակել Բազելում, 2009-ի ապրիլին, իսկ մինչ այդ` այս տարվա հոկտեմբերին խորհրդի ժողով անցկացնել Երեւանումՙ կանոնադրական փոփոխությունները քննարկելու եւ Բազելում կայանալիք ընտրություններին նախապատրաստվելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4