«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2008-05-13 | #91, 2008-05-14 | #92, 2008-05-15


ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԵՑ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՖԻԼՄՈՎ

Մայիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում 61-րդ անգամ տեղի ունեցավ ամենամյա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրվեց մրցութային ծրագրի առաջին ֆիլմը` «Կուրություն», որի բեմադրիչը բրազիլացի Ֆեռնանդո Մեյրելլշին է:

Գլխավոր մրցանակին` «Արմավենու ոսկե ճյուղին» հավակնող անձանց թվում Ֆրանսպրեսը հիշատակում է անցած տարիներին այդ մրցանակին արժանացած Վիմ Վենդերսի, Դարդենն եղբայրների, Ատոմ Էգոյանի անունները, ինչպես նաեւ ուրիշ հայտնի բեմադրիչների (Կլինթ Իստվուդ, Սթիվեն Սոդերբերգ, Ֆիլիպ Գարել, Նուրի Բիլգե Ջեյլան) անուններ:

Փառատոնի զուգահեռ ծրագրերում կցուցադրվի մոտ հազար ֆիլմ: Մասնավորապես «Սինեֆոնդասյոն» ծրագրի շրջանակներում կցուցադրվի ռուսաստանցի բեմադրիչ Դիանա Մկրտյանի «Գատա» կարճամետրաժ ֆիլմը:

Կաննի 61-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորում է Շոն Փենը:

Արտամրցութային գլխավոր պրեմիերան Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ֆիլմի ցուցադրությունն է: Այդ ֆիլմի գովազդային տեսահոլովակի հաջողությանը «Ազգը» ժամանակին անդրադարձել է:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4